«Սկսենք Երևանից». ԲՀԿ կարգախոսները հայտնի են

Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կարգախոսները արդեն հայտնի են: Panorama.am-ի հետ զրույցում ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ կուսակցությունը նախընտրական շրջանում հանդես է գալու մի քանի կարգախոսներով, սակայն հիմնական երկու առանցքային կարգախոսները լինելու են հետևյալը` «Սկսենք Երևանից» և «Փոխելու ենք»:

«Սրանք զուտ բարեհունչ, դեկլարատիվ հայտարարություններ չեն, այլ անելիք, իրական գործ, իրական փոփոխությունների սկիզբ: Այո, պետք է փոխենք և այո` պետք է սկսել Երևանից»,- նշել է Ն.Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ապա նա տեղեկացրել է, որ խմբակցությունը մասնակցել-չմասնակցելու հարցը դեռ չի քննարկել:

Տեսանյութեր

Լրահոս