Կոմիտասը հնչեց Ազատության հրապարակում (տեսանյութ)

Ինչպես հայտնի է՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Երևանի Ազատության հրապարակում, որտեղ իր հացադուլն է շարունակում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ի թիվս հանրահավաքների և քաղաքացիական նիստերի, տեղի են ունենում նաև տարբեր մշակութային միջոցառումներ: Նման միջոցառում տեղի ունեցավ նաև այսօր` Րաֆֆի Հովհաննիսյանի վրանի մոտ: Երիտասարդ ջութակահարուհի Քրիստինե Չիթչյանը, ում «Բարևի» հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց՝ որպես «Նոր Հայաստանի ձայնը», կատարեց Կոմիտասի մի քանի հայտնի ստեղծագործություններ` «Ծիրանի ծառ», «Կռունկ»,  և այլն:

Մանրամասները`168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս