ԱԺ նկուղում այրված ստվարաթղթի պատճառով դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Մարտի 27-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին:
1 քմ տարածքում այրվել են ստվարաթղթի մնացորդներ: