Տոմսով ներս թողնել, չթողնելը միջոցառման կազմակերպիչների խնդիրն է. ՀՀ ոստիկանություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Հայաստան – Չեխիա հանդիպմանը բազմաթիվ ֆուտբոլասերներ տոմսերը ձեռքներին չեն կարողացել մտնել մարզադաշտ: News.am-ի թղթակցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ֆեդերացիան տեղի ունեցածի համար պատսխանատվություն չի կրում. «Տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Ոստիկանությունը եւ «Արմմոբիլ» պահնորդական ընկերությունը, որոնք պետք է պահեին հասարակական կարգը: Ֆեդերացիան տպել է այնքան տոմս, որքան մարզադաշտը տեղավորում է: Տոմսերը պաշտպանիչ շերտով են, համարակալված։ Թե ինչու են մարդիկ մնացել դրսում՝ ոստիկանությունն ավելի լավ կիմանա»:
Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ նման միջոցառումների ժամանակ ոստիկանությունը զբաղվում է միայն հասարակական կարգի ապահովմամբ է զբաղվում. «Իսկ տոմսով ներս թողնել, չթողնելը միջոցառման կազմակերպիչների խնդիրն է»:
Հիշեցնենք, որ ի հայտ են եկել փաստեր, որ նույն տեղի համար վաճառվել են լրացուցիչ տոմսեր։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը