Դատարանը որոշել է Սևակին սպանած Քըվանչ Աղաօղլուին դատապարտել 4 տարի 5 ամիս և 10 օր ժամկետով:
«Անհրաժեշտության դեպքում նրանք քաղաքացիական հագուստներով մտնում են հանրահավաքի մասնակիցների մեջ ու պրովոկացիա սարքում, այսինքն դառնում են շարքային խուլիգաններ»:
Այս մասին ասվում է Դոհայում տեղի ունեցած ԱՊԼ գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունում:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հյուսիսկորեացի սահմանապահը նռնակ է նետել սահմանամերձ գոտում շարժվող «չճանաչված օբյեկտի» վրա:
«Վոլոչկովան Երևան է ժամանելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով՝ վերջինիս քարոզարշավի շրջանակներում անվճար համերգ տալու նպատակով»:
Իտալական Բ սերիան ֆուտբոլիստների առավելագույն աշխատավարձի նոր չափ է սահմանել։
Սիրիական ընդդիմության խնդրանքը բավարարելը կնշանակեր Patriot-ների օգնությամբ կործանել Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ու ուղղաթիռները:
«Ինչպես ամեն անգամ նախագահական ընտրություններից հետո, հանրությունը պետական համակարգի թարմացում է սպասում, բայց ամենաառանցքային պաշտոնների հետ կապված՝ հանրությունը կատարյալ անորոշության մեջ է»:
Դավութօղլուն հանդիպումներ է ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի, ինչպես նաև իր վրացի գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ:
«Դ. Հակոբյանից երեկ «Ժամանակը» հետաքրքրվեց, թե եթե սատարում է կուսակցությանը և մասնավորապես Գագիկ Ծառուկյանին, ապա ինչու՞ իրեն չեն ընդգրկել ԲՀԿ ավագանու համամասնական ցուցակում»:
«Բովանդակությունը հետևյալն է՝ մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել և քննարկել մյուս ուժերի ասելիքը»։
«ՀՅԴ-ն գնալո՞ւ է Սերժ Սարգսյանի Երդմնակալության արարողությանը հարցին՝ «Կապրենք՝ կտեսնենք»,– երեկ այսպես պատասխանեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը»:
«Ապրիլի 1-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծիծաղի համաշխարհային օր, սակայն այս տարի Հայաստանում այն ունենալու է բոլորովին այլ նշանակություն, այդ օրը մեռելոց է, հետևաբար՝ ոչ աշխատանքային»:
«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր մտերիմներով ու նախկին աշխատողներով ստվերային քաղաքապետարանի նման ինչ-որ կառույց է ստեղծել, ժամանակ առ ժամանակ «նիստեր» ու «խորհրդակցություններ» է անցկացնում, ելույթներ ունենում և մասնակիցներին հանձնարարականներ տալիս»։
«Եվ քանի որ դաշինքը չի կայացել, առաջարկն էլ մնացել է թղթի վրա: Հետագայում Լիլիթ Գալստյանին ՀՅԴ-ն առաջարկել է ընդգրկվել Դաշնակցության ավագանու ցուցակի առաջին եռյակում, սակայն նա չի համաձայնել»:
«Իսկ թե ո՞րն է քաղաքացու մեղքը, որը վճարել է տուգանքը, բայց դա ապացուցելու համար պետք է օրեր կորցնի տարատեսակ կազմակերպությունների հարցումներ անելով, ոստիկանությանը բնականաբար չի հուզել»։
Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Չեխիա հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով 0։3 հաշվով։
Իտալիայի հավաքականը հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց Մալթայի ընտրանու դարպասը և կրկին միանձնյա գլխավորեց Աշխարհի առաջնության որակավորման փուլի B խմբի մրցաշարային աղյուսակը:
Հարյուրավոր ֆուտբոլասերներ՝ տոմսերը ձեռքներին, չեն կարողանում մտնել մարզադաշտ:
168.am-ի թղթակիցը զրուցել է գրադարանավարուհի Աննա Ուզունյանի հետ՝ պարզելու համար նրա՝ աշխատանքից ազատման մանրամասները: Աննան մեր թղթակցին պատմել է, որ, երբ հրապարակվել է «Բարև, Երևանի» համամասնական ցուցակը, իրենց տնօրեն Ծովինար Մելոյանն իրեն կանչել է իր մոտ և ասել է, որ պետք է աշխատանքից ազատման դիմում գրի:
Հայաստանում ընթացող հետընտրական զարգացումները չշրջանցեցին նույնիսկ այնպիսի ապաքաղաքական մարզական միջոցառում, ինչպիսին այսօր Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան-Չեխիա հանդիպումն էր:
Քանի դեռ Սերժ Սարգսյանը պատրաստ է բանակցել Րաֆֆի Հովհաննիսյանի անգամ «հում» և «ոչ սահմանադրական» առաջարկների շուրջ, լեգիտիմության խնդիրն օդում է: Իսկ սա սկզբունքային հարց է ընտրողների համար: Եվ այստեղ ամենևին էական չեն Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի անձերը: Եվ անգամ նամակագրությունը:
Արդարադատության նախարարության կայքում հրապարակված փաստաթղթի «Ազատ ու արդար ընտրությունների իրավունք» բաժնի 70.1 կետն արժանի է առանձնակի ուշադրության: Վերոնշյալ կետով առաջարկվում է «ընտրախախտումների կանխարգելման նպատակով ձեռնարկել միջոցներ, որը կապահովի անձը հաստատող փաստաթղթում դրոշմակնիքի թանաքի՝ մինչև ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետի ավարտը փաստաթղթում պահպանվելը, իսկ այդ ժամկետի ավարտից հետո՝ փաստաթղթից անհետանալը»: