
«Արմավիայի» օդանավի շարժիչի մեջ թռչուն էր ընկել

Այսօր` հուլիսի 30-ին ամբողջ օրը «Արմավիա» ավիաընկերության չվերթները խախտվել են թռչունի պատճառով: Կեսօրին, երբ «Արմավիա»-ի ինքնաթիռներից մեկը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայան, ինքնաթիռի շարժիչի տուրբինի մեջ է մտել մի թռչուն ու լուրջ վնաս հասցրել:
«Լրագիր.am»-ը տեղեկացնում է, որ ինքնաթիռի շարժիչի վերանորոգման պատճառով մյուս չվերթների հաջորդականությունը խախտվել է: Մասնագետների ջանքերով անսարքությունը վերացվել է, օդանավի անվտանգությունը վերականգնվել է, իսկ չվերթները կսկվեն իրականացվել բնականոն հունով: Ստեղծված իրավիճակի պատճառով օդանավակայանում այսօր կուտակումներ են եղել: