«ՀԱԿ-ն այլևս չի զսպում իշխանությանը»

«Ցավոք, մենք վերադարձել ենք մինչև 2007-ի փետրվար, մարտ ամիսների իրավիճակը»,- «Ա1+»-ի հետ զրույցում՝ ամփոփելով ՀԱԿ-ի 4 տարիների գործունեությունը, ասել է ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Ըստ նրա, Կոնգրեսի ծնունդը դրական գործոն էր երկրի համար, բայց մինչև 2011-ի գարունը, «երբ սկսվեց երկխոսության գործընթացը, ԲՀԿ-ի հետ եղբայրությունը և ԱԺ աճուրդ-ընտրություններին մասնակցությունը»:

Պետրոս Մակեյանն այսօր էլ համոզված է, որ ՀԱԿ-ն ունի հզոր առաջնորդ, բայց խնդիրը ՀԱԿ-ի «քայլերի որակն է»:

«Նա իշխանությանը պահում էր զսպված վիճակում, սակայն անցյալ տարվա օգոստոսից իշխանության ձեռքերն ազատվել են, եթե նույնիսկ ինչ-որ կաշկանդիչ բան կա, դա 2013-ի նախագահի ընտրություններով է պայմանավորված»,- ասել է պարոն Մակեյանը:

Կարդացեք նաև

Նա վստահեցրել է, որ ՀԱԿ-ն այսօր չունի «ռեալ հարյուր հազարավոր աջակիցներ», որքան ուներ ստեղծման օրերին։

ԺՀ ղեկավարը գտնում է, որ 2013-ին Տեր-Պետրոսյանը պետք է առարկայական քայլերով ժողովրդին առաջնորդի իշխանափոխության։ «Եթե էդ շանսը կորցնենք, էս որակի Հայաստանը ոչ մեկին պետք չի գա»,- նկատել է Պետրոս Մակեյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը ստեղծվել է 2008թ օգոստոսի 1-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս