
«ԱրմենՏելը» շարունակում է մարզերի թվայնացման աշխատանքները

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է Հայաստանի տարածաշրջաններում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Աշնանը ընկերությունը կավարտի Կոտայքի մարզ Արզնի գյուղի ավելի քան 1000 բաժանորդի թվային հեռախոսակայանին միացնելու աշխատանքները, ինչը թույլ կտա ապահովել քաղաքի բնակիչներին թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով. տեղեկացնում է ընկերության լրատվական ծառայությունը:
Նշենք, որ 2012 թվականի հուլիս ամսվա դրությամբ թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 83 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ, իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 2770 կմ: