
Վաղը Հայաստանում սպասվում է անձրև

Վաղը՝ հուլիսի 31-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Օգոստոսի 1-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 1-2-ը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հունիսի 30-ից օգոստոսի 1-ը օրվա ընթացքում հնարավոր է կարճատև անձրև, տեղ-տեղ քամի 5-10մ/վ: Այս գիշեր +22+24, վաղը ցերեկը +32+34, երեկոյան՝ +27+29: