Բաժիններ՝

Գյումրիում վիճակահանությամբ վերջին բնակարանները բաշխվեցին

Հայաստանի կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում Գյումրիի «Մուշ»-2 եւ «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի  բնակարանների նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 60 հատ 1-սենյականոց,  26 հատ 2-սենյականոց  և 6 հատ 3–սենյականոց  բնակարնների բաշխման վիճակահանությունը կայացավ հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 21 դպրոցի դահլիճում: Դա Գյումրիում 2010-2012թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցված բնակարանների բաշխման վերջին վիճակահանությունն էր:

Այսպիսով Գյումրիի երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից բնակարաններ տրամադրվեցին 1040 ընտանիքի 2010 թ.-ին և 1781 ընտանիքի էլ ընթացիկ տարում. տեղեկացնում է «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն:

 

Ներկայացնում ենք հուլիսի 27-ին կայացած բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած ամբողջական տեսագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս