
Ջուր խնդրողի կերպարանքով գողություն էր կատարում

Որստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին, ժամը 20.55-ին, մի քաղաքացի ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբին տանտերը հայտնել է, որ ժամը 20.00-ի սահմաններում մի անծանոթ կին իր բնակարանի մուտքի մոտ իրենից մի բաժակ ջուր է խնդրել, և մինչ ինքը կկատարեր խնդրանքը՝ անծանոթուհին ննջասենյակի գրասեղանից գողացել է դրամապանակը՝ գումարով և բանալիներով, բացի այդ՝ կինը փորձել է գողանալ նաև գրասեղանին դրված բջջային հեռախոսը, սակայն տեսնելով իրեն՝ հեռախոսը հանձնել է և հեռացել` տանելով դրամապանակը:
Նույն օրը, ժամը 23.55-ին, գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանները բերման են ենթարկել 1953 թ. ծնված Մանիկ Մ.-ին:
Կատարվում է նախաքննություն: