«Հարսնաքարի» գործով դատական նիստը հետաձգվեց
Այսօր ժամը 15:00-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով դատական նիստի քննությունն ու արագհ հետաձգվեց: Բանն այն է, որ գործով մեղադրյալ Արամ Խաչատրյանի իրավապաշտպան նշանակվեց փաստաբան Ավագ Լալայանը:
Հիշեցնենք, որ վերջինս սեպտեմբերի 18-ին միջնորդություն էր ներկայացրել` մեղադրյալ Արման Խաչատրյանի իրավապաշտպան դառնալու համար: Դատրանը բավարարեց վերջինիս միջնորդությունը, և քանի որ փաստաբանը խնդրեց իրեն տրամադրել դատական գործով բոլոր փաստաթղթերը, դատական նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը մեղադրվում են Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի ենթարկելու մեջ:
Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը, իսկ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի երեքին: