
Որդեկորույս ծնողները` խորհրդարանում

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը դեռևս նախորդ հինգշաբթի ԱԺ էր հրավիրել խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներին, սակայն պատգամավորի հիվանդության պատճառով հանդիպումը հետաձգվել էր: Եվ այսօր` սեպտեմբերի 24-ին, տեղի ունեցավ այդ հանդիպումը, որի ժամանակ պատգամավոր Մ. Եսայանը ցավակցելով ծնողներին, լսեց նրանց և խոստացավ աջակցել նրանց` իրենց բոլոր նախաձեռնություններում` թե’ որպես պատգամավոր, թե որպես մայր ու կին:
Որդեկորույս ծնողներն ընդամենը մեկ բան էին ուզում` արդարություն: Նրանք պահանջում են պատժել իրենց զավակների մահվան իրական մեղավորներին:
Նշենք, որ որդեկորույս ծնողները մինչ այս դիմել էին ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներին` խնդրելով ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: