Նոր տեղադրված արձանների հարևանությամբ տեսախցիկներ կդրվեն

Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են հոկտեմբերի 14-ի «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել նախատեսվող միջոցառումների ծրագրի վերաբերյալ և ցանկության դեպքում ապահովել հասարակական կառուցների և քաղաքացիների մասնակցությունը:

Շարունակվում է «Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում» նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողներ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատակով Եղիշե Չարենցի և դերասան Մհեր Մկրտչյանի արձանների մոտակայքում կտեղադրվեն տեսախցիկներ:

Տեսանյութեր

Լրահոս