Բաժիններ՝

Ըստ AS թերթի՝ Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդն Ինյեստան է

2012թ.-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավակնորդը «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան է: Այսպիսի եզրակացության է եկել իսպանական AS թերթը, որը հարցում է կատարել եվրոպական ազգային հավաքականների գլխավոր մարզիչների շրջանում:

Ըստ թերթի՝ Ինյեստայի օգտին հաստատ քվեարկելու են Սերբիայի և Հոլանդիայի հավաքականների գլխավոր մարզիչներ Սինիշա Միխայլովիչը և Լուի վան Գալը: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն ընտրություն է կատարում Ինյեստայի և Անդրեա Պիրլոյի միջև:

«Ոսկե գնդակի» մյուս հավակնորդը «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին է, ով այս մրցանակին արժանացել է անցած երկու տարիներին: Սակայն AS-ի կարծիքով՝ Ինյեստայի հնարավորություններն ավելի բարձր են գնահատվում:

Նշենք, որ «Ոսկե գնդակի» հաղթողի անունը որոշվում է քվեարկության արդյունքում, որին մասնակցում են ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները: Նոյեմբերի 29-ին ՖԻՖԱ-ն կհայտարարի մրցանակի 3 հավակնորդների անունները, իսկ մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա հաջորդ տարվա հունվարին:

Иньеста летом 2012 года получил приз лучшему футболисту Европы по версии УЕФА по итогам сезона-2012/13.

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս