Սիրիացի ապստամբները պնդում են, թե Դամասկոսում իրենց ահաբեկչության հետևանքով բազմաթիվ զոհեր կան

Սիրիայի ազատ բանակն (ՍԱԲ) իր վրա է վերցրել այսօր Դամասկոսում բանակի գլխավոր շտաբի մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը:

«Ազատ բանակը պաթեցրել է Դամասկոսի Օմայան հրապարակում գլխավոր շտաբի շենքը: Կրկնակի պայթյունը հանգեցրել է տասնյակ մարդկանց մահվան»,- ասվում է ապստամբների հայտարարության մեջ:

Հիշեցնենք. Սիրիայի տեղեկատվության նախարարության տվյալներով՝ պայթյունների հետևանքով զոհեր չեն եղել, մինչդեռ ականատեսները տեսել են՝ ինչպես են շտապ օգնության մեքենաները տեղափոխում վիրավորներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930