Իրանը կդադարեցնի մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը, եթե Արևմուտքը հրաժարվի պատժամիջոցներից

ԱԷՄԳ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն հայտարարել է, թե Իրանն առաջարկել է, որ կդադարեցնի մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը, եթե Արևմուտքը հրաժարվի Իրանի դեմ սահմանած պատժամիջոցներից, հաղորդում է իրանական Mehr News լրատվական գործակալությունը:

Սոլթանիեն հավելել է, որ այդ առաջարկն արվել է սեպտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի ունեցած Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլիի և ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հանդիպման ժամանակ:

Սոլթանիեի խոսքերով՝ Իրանը միայն պատասխան քայլերի դեպքում է պատրաստ հրաժարվել մինչև 20 տոկոս ուրանի հարստացումից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930