Աֆղանստանի արևելքում գրոհայինների հարձակումից միջազգային ուժերի 2 ծառայող է սպանվել
Աֆղանստանի արևելյան նահանգներից մեկում այսօր, վաղ առավոտյան, գրոհայինների հարձակման հետևանքով սպանվել է Անվտանգության աջակցման միջազգային ուժերի երկու ծառայող: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Аfghanistan.ru-ի տեղեկություններով՝ այս տարի Աֆղանստանի տարածքում տարբեր միջադեպերի հետևանքով սպանվել է 341 օտարերկրացի զինծառայող, միայն սեպտեմբերին զոհվածների թիվը հասնում է 23-ի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորականների վրա ահաբեկիչների իրականացրած հարձակումների թիվը այս տարվա առաջին ութ ամիսներին կրճատվել է 5 տոկոսով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Օգոստոսին նման հարձակումների թիվը նվազել էր 9 տոկոսով՝ 2011-ի օգոստոսի հետ համեմատած:
Կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները նման արդյունքները կապում էին թալիբների դեմ մարտական գործողությունների հաջողությամբ և աֆղանական զինուժի ուժեղացմամբ: