Բաժիններ՝

«Արմավիան» մենաշնորհային դիրքում է, այլ ոչ թե՝ պետական ավիափոխադրող

Օրերս տեղեկություն տարածվեց, համաձայն որի` «Արմավիա» պետական ավիափոխադրող ընկերությունը Միկա Բաղդասարովը վաճառում է իտալացիներին: 168.am-ը զրուցեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանի հետ, ով այդ հարցի վերաբերյալ տվեց իր մեկնաբանությունը. «Քանի որ իրենց ժամկետը շուտով լրանում է, արդեն դա ղեկավարի անձնական բիզնեսն է, անձնական ավիաընկերությունը, և մենք այստեղ չենք կարող ասել մեր կարծիքը: Նա կարող է կայացնել սեփական որոշումները»,- հավելելով, որ «այդ ամենը դեռ որոշված չէ: Դա ընդամենը վարկած է: Մինչև հարցը վերջնականապես չլուծվի, Քաղաքացիական ավիացիան որևէ մեկնաբանություն տալ չի կարող»: Այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը պարտքեր ունի և ցանկանում է վաճառել ընկերությունը, Ն.Չերչինյանը ասաց. «Նմանատիպ խնդիրները երկու տնտեսվարող սուբյեկտների միջև բանակցությունների արդյունքում որոշվելիք հարցեր են, մենք չենք կարող տալ մեր կարծիքը:  «Արմավիա» ընկերությունը միշտ էլ նմանատիպ խնդիրներ ունենում է, հետո նորից հարթում է»:

Մեր այն հարցին, թե արդյոք իրենք հետևում են  «Արմավիայի» կողմից իրականացվող գործունեությանը և ինչ կարող են ասել նրանց կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, Ն.Չերչինյանն ասաց. «Այս պահի դրությամբ չվերթները, որոնք իրականացնում է ընկերությունը, կանոնավոր են: Անկեղծ ասաց՝ ներկա պահի դրությամբ տեղյակ չեմ ինչ պարտքերի մասին է խոսքը, սակայն ուղևորափոխադրումների վրա դրանք չեն անդրադարձել»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պետական ավիափոխադրող ընկերությունը փոփոխման կենթարկվի, թե կմնա նույն «Արմավիա» ընկերությունը, քաղաքացիական ավիացիայից մեզ ասացին. «Ներկայումս «Արմավիան» զուտ մենաշնորհային դիրքում է գտնվում, և այն պաշտոնական ավիափոխադրող չի համարվում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս