ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով` սպանված, բռնությունների ենթարկված զինծառայողների հարազատներից դիմումներ են ընդունում
ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով ՀԱԿ խմբակցության որոշմամբ բանակում զոհված, սպանված, բռնությունների ենթարկված զինծառայողների, նրանց հարազատների կողմից ընդունվում են դիմումներ և հիմնավորող փաստաթղթեր: Այս մասին նշվում է ՍԴՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Փաստաթղթերի հավաքագրմամբ և բողոքների ուսումնասիրությամբ այսուհետ զբաղվելու է ՍԴՀԿ ատենապետ ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Շահագռգիռ կողմերին խնդրվում է զանգահարել՝ 56-96-44 հեռախոսահամարով, որից հետո փաստաթղթերով ներկայանալ ՍԴՀԿ ԿՎ գրասենյակ ( Բաղրամյան 1 բն. 57 )
Ընդունելության օրը ամեն շաբաթ ժամը՝ 12:00 – 14:00 :