Բաժիններ՝

Բրիտանական դեսպանատունը և Պողոսյան պարտեզներ հիմնադրամը միջոցառում են կազմակերպում Սիրահարների այգում

Երևանում Բրիտանական դեսպանատունը և Պողոսյան պարտեզներ հիմնադրամը սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին Սիրահարների այգում կազմակերպում են Միացյալ Թագավորության Թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60 ամյակին նվիրված նստարանների բացման արարողություն:

Նստարանները խորհրդանշում են Միացյալ Թագավորությունը, իսկ հարևանությամբ տեղադրված թագուհու պատկերով արձանիկը հնարավորություն կտա այգու այցելուներին լուսանկարվել  Նորին Գերազանցության հետ:

Նախատեսվում է նաև  Բրիտանական դեսպանատան աջակցությամբ՝ Պողոսյան պարտեզներ հիմնադրամի կողմից  կառուցված հեծանիվների  կայանատեղի բացման արարողությունը:

 

Կարդացեք նաև

Բացման արարողությանը ներկա կլինեն Սիրահարների այգու և Երևանում Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչները: Ելույթով հանդես կգա ՄԹ դեսպան Քեթի Լիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930