Բաժիններ՝

12-ամյա կրթության մոդելի ձախողման մասին խոսակցությունները հիմք չունեն. ԿԳ նախարար

Տասներկուամյա կրթությունը Հայաստանում այլընտրանք չունի: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ սա միակ լուծումն է, որն ապահովում է ինտեգրումը եվրոպական կրթական համակարգին, ապահովում է աշակերտների լիարժեք կրթությունը: Սակայն, ըստ նախարարի, ավագ դասարանների դասագրքերը վերանայման կարիք ունեն, որը մասնագիտական քննարկման հարց է: Ըստ Ա. Աշոտյանի՝ տասերկուամյա կրթության մոդելի ձախողման մասին խոսակցությունները ոչ մի իրավական հիմք չունեն:

Նշենք, որ տասնամյայի փոխարեն տասներկուամյա միջնակարգ կրթության մասին որոշում Հայաստանում ընդունվել է 2006 թ: Նախորդ ուսումնական տարում համակարգն արդեն տվել է իր առաջին շրջանավարտներին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս