Ջհանգիրյանը զարմացա՞ծ է

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով այսօր ներկայացրել է  2008թ. մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, զամացել է, թե ինչու է Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման համար ստեղծված փաստահավաք խմբում ընդգրկված ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը դեմ նոր հանձնաժողովի ստեղծմանը:

«Ես զարմացած եմ, որ ինքն այդ կարծիքն է արտահայտում, նա ակտիվ մասնակցություն է ունեցել փասատահավաք խմբի աշխատակիցներին, իրեն պետք է հարցնել, թե ինչո՞ւ է հիմա դեմ»,- ասել է Գ. Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե ինքը դեմ է կրկնություններին, մանավանդ որ, խորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը սպառել է իրեն: «Պետք է ստիպել, որ իշխանությունները տեր կանգնեն երկխոսության ընթացքում իրենց տված խոստմանը և գործնական քայլեր ձեռնարկեն մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու ուղղությամբ»,- 168.am-ին ասել էր Ա. Քոչարյանը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930