
ՀԱԿ-ն այսօր չի հայտարարի

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հերքել է լուրերը, թե այսօր ՀԱԿ-ը պետք է հրապարակի ընտրություններին իր մասնակցության ձևաչափը և դիրքորոշումը ԲՀԿ որոշման վերաբերյալ։
«Դեռ քննարկումներ են գնում, դեռ մի քանի օր պետք է սպասեք, կհայտարարենք»,- «Ա1+»-ին ասել է նա:
Նա դեռ հաստատ չգիտի՝ կունենա՞ ՀԱԿ-ն իր թեկնածուն, թե՞ ոչ:
«Ասում եք բաներ, որ ինձնից կախված չէ, ես ինչպես կարող եմ ասել, որ կունենա, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի կամքն էլ է այս ամենից կախված, որոշիչ, ես կուզեմ, հիմա այդ մարդու ցանկությունը, հաշվարկը հիմք կարող են հանդիսանալ առաջադրվելու համար»,- ասել էՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը;
Այսօր ՀՀՇ վարչության նախագահը, սակայն մեկ անգամ ևս շեշտել է, որ այս երկիրը կործանողը Սերժ Սարգսյանն է. «Եթե մի ուժ կա, որը կարող է կործանման դեմը առնել դա ՀԱԿ-ն է»։