«Հարսնաքարի» գործով մեղադրյալը նշում է, որ Վահե Ավետյանն ու Արկադի Աղաջանյանը գինովցած են եղել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Տուժող Արկադի Աղաջանյանին հարցեր է ուղղում գործով մեղադրյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը:

«Կատարվածը պլանավորվա՞ծ էր»՝ հարցին տուժողը պատասխանեց, որ ինքը չգիտի. «Ձեր պաշտպանյալին հարցրե´ք»,- ասաց նա:

Արկադի Աղաջանյանը նաև նշեց, որ չգիտի՝ ո՞րն էր ծեծկռտուքի պատճառը: Նրա խոսքով՝ ինքն ու իր ընկերները ծեծկռտուքի ընթացքում ոչ մեկի չեն հարվածել: «Կոնկրետ Դուք իմ պաշտպանյալի նկատմամբ բողոք ունե՞ք»՝ հարցին Արկադի Աղաջանյանը պատասխանեց, որ ունի:

Գործով մեղադրյալ Դավիթ Ադամյանը ևս հարցեր ուղղեց տուժող Արկադի Աղաջանյանին. «Հաշիվ փակելու ժամանակ ինչո՞ւ էիք Դուք և Վահե Ավետյանը հայհոյում և ասում, որ հետ եք գալու, եթե սեղանը հավաքած եղավ, քեզ սենց ենք անելու»:

Սակայն այս հարցը հանվեց: Դավիթ Ադամյանը նաև նշեց, որ իրեն պատվեր տալու համար չեն կանչել:

«Մուտքի դեմը Դուք չե՞ք հարվածել ինձ»՝ հարցին տուժողը պատասխանեց՝ ոչ: Տուժողը նաև նշեց, որ մինչ վիճաբանությունը Վահե Ավետյանը չի հայհոյել մատուցողին:

«Եթե դուք ինձ հայհոյանքներ չեք արել, ինչի՞ համար էր երգիչ Դավիթը զանգել Ձեզ և ասում, որ չհայհոյեք»՝ հարցին տուժողը պատասխանեց, որ երգիչ Դավիթը իրեն չի զանգահարել:

«Ինչո՞ւ չեք հայտնում դատարանին, որ Դուք և Վահեն շատ խմած եք եղել»՝ հարցը դատարանի կողմից նույնպես հանվեց:

Տեսանյութեր

Լրահոս