«Իսկ ո՞վ է ունակ ավելի լավ և արդյունավետ ղեկավարելու օլիմպիական կոմիտեն, քան Ծառուկյանը»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության` դեկտեմբերի 12-ի հայտարարությունից հետո ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակելո՞ւ է մնալ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) անդամ և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ:

168.am-ի  այս հարցին ի պատասխան իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Կարծում եմ` այդ հարցով պետք է դիմեք կա´մ պարոն Ծառուկյանին, կա´մ համապատասխան կառույցներին: Դա իմ լիազորությունների շրջանակներից դուրս հարց է»:

Իսկ «Բարգավաճ Հայաստանի» մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, իր հերթին` պատասխանելով նույն հարցին, ասաց. «Ազգային անվտանգության խորհրդի անդամության հետ կապված ես կոմպետենտ չեմ պատասխանելու, իսկ ՀԱՕԿ նախագահի հետ կապված` պարզապես կներկայացնեմ իմ համոզմունքը. իսկ ո՞վ է ունակ ավելի լավ և արդյունավետ ղեկավարելու օլիմպիական կոմիտեն, քան Ծառուկյանը»:

Մեր դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, ԱԱԽ անդամ էր դարձել որպես իշխող կոալիցիայի անդամ կուսակցության ղեկավար, Տիգրան Ուրիխանյանն այսպես պատասխանեց. «Ո´չ, որպես մարդ, ում մասնակցությունը, աշխատանքը և գործունեությունը ՀՀ անվտանգության հարցում բոլոր առումներով կարևոր է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31