Արտարժույթի առքուվաճառք չի եղել
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 14-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան արժույթն առաջարկվել է 408.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 407.5 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 406 դրամով և վաճառվում 409 դրամով: