
57-ամյա տղամարդը ինքնասպանությունից առաջ երկտող էր թողել

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի 35 տներից մեկում ինքնասպանություն է գործել մի տղամարդ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրոզ Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ովքեր տանը հայտնաբերել են 57-ամյա Խ. Բասոյանին՝ կախված վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տղամարդը երկտող է թողել, որով խնդրում էր իր այդ քայլի համար ոչ ոքի չմեղադրել: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: