Բուսաբանական այգու ջերմոցում հայտնաբերվել է ՊՆ աշխատակցի դին՝ կախված վիճակում (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Բուսաբանական այգու վարչական տարածքում գտնվող ջերմոցներից մեկում կախված անձ կա: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված տարածք են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Շմավոնյանի և բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված այգու 4-րդ ջերմոցում իրավապահները հայտնաբերել են 39-ամյա Է. Հովակիմյանի դին՝ կախված վիճակում: Տեղեկացնենք, որ Է. Հովակիմյանը ամուսնացած էր և ուներ երեխաներ:

Այս պահին տեղում են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև դատական բժիշկը:

Ըստ դիակի նախնական զննության, մարմնի վրա բռնության հետքեր չկան: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով Է. Հովակիմյանը աշխատում էր ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարորդ: Դիակի մոտ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է նաև բջջային հեռախոս, ավտոմեքենայի բանալիներ, իսկ օպերատիվ քննչական խմբի անդամներից մի քանիսն էլ փորձում են պարզել ավտոմեքենայի գտնվելու վայրը:

Տեսանյութեր

Լրահոս