Ներկրվող գյուղմթերքը 2013թ առավել խիստ է հսկվելու

«Հայաստանի գյուղատնտեսությունը չի կարող լինել բաց ու մաքուր օազիս: Եթե ցեցի վնասատուն տարածվել է այնպիսի զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում, ինչպիսին Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան է, ապա Հայաստանում ևս կարող էր տարածվել», -այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղնախարարության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ եկող տարի ներկրվող գյուղմթերքի նկատմամբ նախատեսվում է սահմանի վրա իրականացնել առավել խիստ հսկողություն: Հարցին, արդյո՞ք հնարավոր չէր այս տարի իրականացնել այդ հսկողությունը՝ կրած վնասներից խուսափելու համար, փոխնախարարը պատասխանեց. «Միջոցառումներն իրականացվել են, բայց ազատ շփման, բաց սահմանների դեպքում միևնույնն է, բացթողումներ լինում են: Եկող տարի հսկողությունն առավել խիստ է լինելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31