Բաժիններ՝

ՀՀ բանկերը 2012թ. երրորդ եռամսյակի ընթացքում արտաքին աշխարհից ներգրավել են 700.1 մլն դոլար վարկային միջոցներ

Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2012 թվականի  երրորդ եռամսյակի վերջին կազմել  են 1 մլրդ 61.3 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1 մլրդ 41.6 մլն դոլարի փոխարեն: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2012թ. երրորդ եռամսյակի բանբերում։

Եռամսյակի ընթացքում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 700.1 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք  բերված վարկերի դիմաց կատարել են 662.7 մլն դոլար հիմնական գումարի մարումներ:

Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 22.8 %-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ վարկային մուտքերի 40.2 %-ը ստացվել է Ռուսաստանից, իսկ 27.9%-ը` միջազգային կազմակերպություններից, 14.8 %-ը` Մեծ Բրիտանիայից, 12.7 %-ը` Լյուքսեմբուրգից և այլն:

30.09.2012 թ. դրությամբ, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը` 21.5 %, Լյուքսեմμուրգը` 8.8 %, Նիդեռլանդները` 6.0 % (30.06.2012 թ. դրությամբ` համապատասխանաբար 21.9 %,9.1%, 4.0%): Վարկերի մոտ 33.1%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:

Կարդացեք նաև

2012 թվականի երրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ նվազել է և կազմել 5.9 %: Արտաքին վարկերի 45.0%-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 5.0 տարի է: Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը նվազել է և կազմել ներգրավված վարկերի 7.7 %-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս