Բաժիններ՝

Հայաստանի նախարարություններում ոչ բոլորը համակարգիչներ ունեն

2012թ. հունվարին ՀՀ  բոլոր նախարարություններում  օգտագործվել են անհատական, դյուրակիր (օրինակ` լափթոփ, նոթբուք, նեթթոփ), անհատական թվային և օժանդակիչ (PDA) տեսակի համակարգիչներ: Սակայն, աշխատողների միայն 89%-ն են օգտագործել համակարգիչներ:

Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՏՀՏ  օգտագործումը ՀՀ նախարարություններում» զեկույցում։

Փորձնական հետազոտությունն իրականացվել է Հայաստանի Հանրապետության 18 նախարարություններից 17-ում, որով և ապահովել է հետազոտության արդյունքների ներկայացուցչությունը:

Ըստ հետազոտության արդյունքների, 2012թ. հուվարին հետազոտության մեջ ընդգրկված բոլոր նախարարություններում  օգտագործվել են անհատական, դյուրակիր (օրինակ` լափթոփ, նոթբուք, նեթթոփ), անհատական թվային և օժանդակիչ (PDA) տեսակի համակարգիչներ: Սակայն, աշխատողների միայն 89%-ն են օգտագործել համակարգիչներ:

2012թ. հունվարին  բոլոր  նախարարություններն ունեցել են համացանցային (ինտերնետ) կապ: Համացանցային (ինտերնետային) կապի հասանելիություն ունեցող աշխատողների մասնաբաժինն աշխատողների միջին տարեկան թվաքանակում կազմել է 76%: Ընդ որում, նախարարություններում օգտագործվող համացանցային (ինտերնետային) կապի  88%-ը բաժին է ընկել մալուխային, օպտիկամանրաթելային,  E1 կամ  E3 1 և ATM  2 մակարդակներով վարձակալված գծերին, Frame Relay, Metro-Ethernet, PLC – Powerline հաղորդակցման, ինչպես նաև ֆիքսված անլար կապին:

2012թ. հունվարին հետազոտված բոլոր նախարարություններն ունեցել են պաշտոնական կայքէջ: Ընդ որում, բոլոր կայքէջերում հասանելի են եղել այնպիսի տեղեկատվություններ, ինչպիսիք են` «Հաստատության կառուցվածքը», «Հաստատության գործունեության մասին տեղեկատվությունը», «Հաստատության գործունեության մասին նորությունները» և այլն:

Նախարարությունների 87%-ը կայքէջի միջոցով ապահովել է հասանելիությունն այն տեղեկատվությանը, որը վերաբերվել է նախարարության կողմից մատուցվող ծառայություններին:

2012թ. հունվարին նախարարությունների միայն 71%-ն է իր հաղորդագրություններում օգտագործել էլեկտրոնային ստորագրություն` կիրառելով գաղտնի ծածկագրերի (կոդերի) մեթոդները, որով հավաստիացվել է հաղորդագրության իսկությունը և ամբողջականությունը` ստորագրողին նույնականացնելու հնարավորությամբ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս