Թիկնապահները կարտագաղթե՞ն

«Մենք ներկայացնում ենք առաջարկներ, բայց լսողներ են պետք»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանը` խոսելով հունվար ամսին ԱԺ-ում քննարկվելիք «Թիկնապահների մասին» օրինագծի մասին:

Ըստ նրա` օրինագիծը նախատեսում է, որ թիկնապահները պետք է լիցենզավորվեն. «Լիցենզավորման դեպքում թիկնապահները դառնում են Ոստիկանության և ուժային այլ կառույցների աշխատողներ և պետք է իրենց աշխատանքի մասին ինֆորմացիա տրամադրեն նրանց: Բնական է, որ թիկնապահները չեն ցանկանա անել դա: Եթե օրինագիծն ընդունվի, որ թիկնապահները պետք է լիցենզավորվեն, նրանք կարող են լքել Հայաստանը: Իսկ Հայաստանը գտնվում է վատ վիճակի մեջ. Հայաստանը շրջապատված է վտանգավոր  հարևաններով: Վաղը կարող ա ընդհարումներ լինեն, ու այդ երիտասարդները մեզ պետք կգան»,- նշեց Արսեն Դավթյանը:

Վերջինիս փոխանցմամբ` օրինագիծը նախատեսում է, որ յուրաքանչյուր անձ երեքից ավելի թիկնապահ չի կարող ունենալ: Ըստ Արմեն Դավթյանի`օրենքը հեշտությամբ կշրջանցվի. «Պարզ է, որ միայն երեքը կգրանցվեն՝ որպես թիկնապահ, մյուսները կաշխատեն այլ պաշտոններում»:

Ըստ «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանի` նախ անհրաժեշտ է կայունացնել երկիրը, ինչն ինքնըստինքյան կհանգեցնի թիկնապահների թվի նվազեցմանը:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031