Դե, մաքրելով գնում ենք… ՀՀԿ-ն էլ իր օրինակով ցույց է տալիս, որ «գողը գող» է»

Պետական բյուջեից բոլոր փող գողացողները պիտի Սովետաշեն գնան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Արցախ» հայրենակական միության նախագահ Համլետ Հարությունյանը։

«Ի՞նչ կապ ունի՝ էս նստաշրջանում են կերել, թե էն. հանցանքը վաղեմություն չունի: Եթե գողը ՀՀԿ-ից է, ամենամեծ պատիժը պետք է կրեն հենց իշխող կուսակցության անդամները: Եթե «գող են», կուսակցական տոմսն ի՞նչ կապ ունի,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, – Մարդիկ եմ ճանաչում, որ քամակին երեսուն հատ կարկատան կար, գնացին, մի երկու տեղ աշխատեցին, որտեղ փող էր շարժվում։ Ու մեկ էլ «Ջիփեր», քարտուղարուհիներ»:

Անդրադառնալով ՀՀԿ անդամ, Կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ձերբակալությանը, Համլետ Հարությունյանն ասաց, որ ձերբակալությունները շարունակական բնույթ կունենան: «Կալանավորումները շատ քիչ են: Բա ի՞նչ անի նախագահը, որտեղ ձեռք են տալիս խայտառակություններ են բացվում, ում էլ ձեռք են տալիս՝ ասում են քաղաքական հետապնդոմ է: Դե մաքրելով գնում ենք: Վազգեն Խաչիկյանը կարո՞ղ է Կոմունիստական կուսակցության անդամ էր, Հանրապետական էր, չէ՞: ՀՀԿ-ն էլ իր օրինակով ցույց է տալիս, որ «գողը գող» է»:

Հարցին, թե ինչո՞ւ Համլետ Հարությունյանն այս մասին չի ասում իր կուսակիցներին, վերջինս նշեց, որ  ինքն ամեն ինչ ասում է և դրա համար է, որ իրեն չեն սիրում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս