
Կուբանը հաղթում է Լոկոմոտիվին. Օզբիլիսը խաղաց 90 րոպե (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» և վաստակած 19 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական: Հանդիպման 71-րդ րոպեին միակ գոլը խփեց «Կուբանի» հարձակվող Գեորգե Բուկուրը, ով ընդամենը 3 րոպե առաջ էր խաղադաշտ մտել:
Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Կուբանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 91-րդ րոպեին, կրասնոդարյան թիմում հանդես եկող մեր հավաքականի մյուս կիսապաշտպանը` Մարկոս Պիզելին, պահեստայինների նստարանին էր և չմտավ խաղադաշտ:
«Կուբանը» շատ կարևոր հաղթանակ տարավ և ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում ընթացող «Լոկոմոտիվին» (20 մ.):
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը