Արտարժույթի ներբանկային շուկայում 2012թ. հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 75 միլիոն 445 հազար 948 ԱՄՆ դոլար 407.10 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88 միլիոն 109 հազար 612 ԱՄՆ դոլար 408.53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար ստեղծված համակարգչային ծրագիրը՝ «Արև» համակարգը, հնարավորություն է տալիս կույրերին մուտքագրել տեքստեր, գրքեր կարդալ, շախմատ խաղալ, և այլն: Հայաստանում 175 տեսողության հետ խնդիրներ ունեցող կամ բոլորովին կույր մարդիկ արդեն աշխատում են այս համակարգով, այն տեղադրված է նաև 140 օբյեկտներում՝ դպրոցներ, պոլիկլինիկաներ, գրադարաններ, հասարակական կազմակերպություններ, և այլն:
«Դեռ պարզ չէ` ընդդիմությունն ինչ կանի, քանի որ նախագահական ընտրություններն առջևում են: Ես չեմ կարող ասել, թե ինչո՞ւ Հայաստանի ընդդիմությունը չի կարողանում հաղթել: Հավանաբար, իշխանությունը բավարարում է մարդկանց պահանջները»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններից Արազ Օզբիլիսը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ Մարկոս Պիզելին մնացել է պահեստայինների նստարանին:
Այդ արձանագրությունը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը, և դա ամենամեծ վտանգն է:
Այսուհետ դրամապանակի փոխարեն կարելի է բջջային հեռախոս կիրառել: Այս նոր ծառայությունն առաջին անգամ հանրությանը ներկայացվեց «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ:
Այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին ծանուցագիր է ուղարկվել, որով նա հոկտեմբերի 8-ին հրավիրվել է հարցաքննության: Այդ մասին «Փաստինֆոյի» թղթակցին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Սահակաշվիլին անպայման կենթարկվի իր շրջապատի ճնշմանն՝ այն առումով, որ նրան կհորդորեն չզիջել իշխանության լծակները:
Կարծում եմ, որ նախագահական ընտրություններում, բնականաբար, ճիշտ չի լինի, որ մեր ազգը մեկ թեկնածուով հանդես գա:
Այս տուրում նրա թիմը հանդիպելու է «Կրասնոդարի» հետ, որտեղ խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը։
Որքա՞ն կարելի է մայրաքաղաքի կենտրոնը խեղդել եկեղեցիներով, երբ ունենք գյուղեր, ուր եկեղեցի չկա:
16-ամյա Հռիփսիմեն շաբաթներով դպրոց չի գնացել միայն նրա համար, որ դասագրքերի գումարը մայրը չի վճարել, և դպրոցից հրաժարվել են գրքեր տրամադրել: Աղջիկը փակվել է ննջարանում ու չի ցանկանում երևալ:
Սուրճի բուրմունքն այն աստիճան է հրապուրել եվրոպացիներին, որ Ի.Ս. Բախը 1734թ. գրել է իր հայտնի «Սուրճի կանտատը»։
Այգեհովիտ-Վազաշեն ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի 32 UO 258 և «ՕՊԵԼ ՎԵԿՏՐԱ» մակնիշի 55 SS 060 ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդ՝ 1960թ. ծնված Ռոբերտ Ստեփանյանը տեղում մահացել է: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ 5 տուժածներ տեղափոխվել են Իջևանի ԲԿ:
Ըստ նախնական տվյալների, 3 կգ տարողության գազի բալոնի հետ անզգույշ վարվելու հետևանքով հրդեհ է բռնկվել 1942թ. ծնված Արշավիր Եղիազարյանի տանը, ինչի հետևանքով վերջինս և նրա կինը` 1939թ. ծնված Ռիմա Եղիազարյանը ստացած այրվածքներից տեղում մահացել են:
Հարցին, թե արդյո՞ք վստահ է, որ տեսնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ վստահ է։ «Առնվազն հավատում են, որ ես երբեք չեմ տեսնելու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և դա ինքնին հսկայական հաջողություն է»,- ընդգծել է նա։
2012 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 6.5%-ով կամ 35.7 մլրդ դրամով՝ կազմելով, իսկ ծախսերը՝ 3.9% ով կամ 22.2 մլրդ դրամով՝կազմելով 589.1 մլրդ դրամ։
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ մտադիր է դեռ եկար ժամանակ մարզել փարիզյան ակումբը:
«Մենք արտադրում ենք քարթրիջներ, որոնք որակով չեն զիջում ներմուծված քարթրիջներին, դրանք բավական բարձր որակ ունեն, իսկ գինը մոտ 3 անգամ ավելի մատչելի է: Հետաքրքիր է, սակայն, որ մեր հասարակությունը նախապատվությունը տալիս է ավելի շատ դրսից ներմուծված ապրանքին՝ որակելով այն՝ որպես ավելի որակյալ ապրանք: Մինչդեռ փորձարկելուց հետո են հասկանում, որ մերի որակը վատը չէ»,- ասաց «Made in am» ընկերության տնօրեն Լուսինե Առաքելյանը:
Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Սամուել Էտո’Օն խոսել է 2012 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների մասին:
Սերժ Սարգսյանի վերջին խորհրդակցությունները շատ արագ սկսեցին արդյունք տալ։ Ամեն օր՝ նոր բացահայտումներ, նոր ձերբակալություններ։ Երեկվա օրն էլ բացառություն չէր։ Այս անգամ խոշոր յուրացումներ է բացահայտել ՏՄՊՊՀ-ն՝ դեղորայքի շուկայում։ Սակայն հարցերը ոչ թե պակասում են, այլ ավելանում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Կրասնոդարը» կընդունի Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։
«Մեր խմբակցությունը որոշել էր ազատ քվեարկել այս հարցով: Մենք երեքով էինք դահլիճում` ես և Վահան Հովհաննիսյանը ձեռնպահ էինք քվեարկել, Արծվիկ Մինասյանը դեմ էր քվեարկել: Ամբողջ խնդիրն այն է, որ այս արձանագրությունը, փաստորեն, կրկնում է այն նույն դրույթները, ինչ մենք նախկինում ունեինք Ռուսաստանի հետ` իբրև երկկողմ համաձայնագիր: Եվ այս առումով որևէ էական փոփոխություն չենք տեսել այստեղ»:
Զավեշտը հասել է նրան, որ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե Օսկանյանի ու իրենց նկատմամբ հետապնդում է իրականացվում, որ դա պատվեր է, սակայն որևէ մեկը չի համարձակվում ասել` ում կողմից: Սերժ Սարգսյանի անունը ԲՀԿ-ի համար տաբու է, իսկ տաբուները երբեմն զոհողություններ են պահանջում: Վարդան Օսկանյանի օրինակը` վկա:
Այն ամենն, ինչ ունեմ և ինչին ձգտել եմ` ստացել եմ: Հավատում եմ, որ մինչ կյանքիս վերջին պահն էլ կլինի այնպես, ինչպես ծրագրված է ի վերուստ և իմ կողմից:
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին Էլ Կլասիկոյից առաջ մի քանի հաճելի խոսք է ասել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոյի և հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հասցեին:
Այսօր լրանում է աշխարհահռչակ հայ շախմատիստ Լևոն Արոնյանի 30-ամյակը։