«Եթե Օսկանյանին կալանավորեն, ես դա կհամարեմ շատ վատ բան»

«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, 168.amի հետ զրույցում` մեկնաբանելով արտգործնախարարության մասնաշենքի վաճառքը, նշեց, որ այսօր ավելի կարևոր հարց է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը:

«Եթե Օսկանյանին կալանավորեն, ես դա կհամարեմ շատ վատ բան, որովհետև Օսկանյանը չի փախել և փախնել չի պատրաստվում, բայց որ գործ է հարուցված, ի՞նչ կա որ, գործը կքննեն, փաստաբաններ էլ կան, կպարզվի, որ Օսկանյանն անմեղ է, հարցը կփակվի, կվերջանա»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

 


Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031