Դիեգո Միլիտո. Միլանի երկրպագուների սուլոցներն օգտակար կլինեն Կասանոյի համար
«Ինտերի» հարձակվող Դիեգո Միլիտոն Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Միլանի» հետ առաջիկա հանդիպման նախօրեին խոսել է հարձակվող Անտոնիո Կասանոյի մասին, ինչպես նաև ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնիին համեմատել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինոյի հետ։
«Կասանոն դաշտը տեսնում է այնպես, ինչպես քչերն են կարողանում անել։ Երբ նա շրջվում է, փնտրում է կենտրոնական հարձակվողներին։ Նա ավելի շատ սիրում է փոխանցումներ կատարել, քան գոլեր խփել։
Կասանոյի գաղտնիքը շատ պարզ է՝ հետևիր նրան ամբողջ խաղում, քանի որ նա հետևում է քեզ։
«Միլանի» երկրպագուները կսուլեն Անտոնիոյին։ Դա խնդիր չէ, կասեմ ավելին՝ սուլոցներն օգտակար կլինի նրա համար։
Ինչ վերաբերում է Ստրամաչոնիին, ապա նա միշտ ճիշտն է ասում։ «Ինտերում» այդպիսին է եղել նաև Ժոզե Մոուրինյոն»,- Միլիտոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport:
Հիշեցնենք, որ «Միլան»- «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Երևանի ժամով 22։45-ին։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը