
Դերբիում հաղթանակը մեզ կարող է տալ ամեն ինչ կամ ոչինչ. Ալեգրի

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին վաղը կայանալիք «Ինտերի» հետ հանդիպումից առաջ շփվել է լրագրողների հետ:
«Դերբիում հաղթանակը կարող է տալ մեզ ամեն ինչ կամ ոչինչ: Մենք դիմակայելու ենք մեծագույն թիմի, որտեղ խաղում են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կամբյասոն, Ձանետին, Սամուելը, Միլիտոն և Կասանոն: Նրանք մեծ փորձ ունեն: «Ինտերի» խաղացողները լավ են պատրաստված տեխնիկապես և խելացի են: Նրանց հաղթելու համար պետք է գրագետ գործել:
Ուրախ եմ, որ իմ տրամադրության տակ կան խաղացողներ, ովքեր լի են էնտուզիազմով: Երբեմն սխալներ ենք թույլ տալիս, սակայն քրտնաջանորեն աշխատում ենք դրանք վերացնելու ուղղությամբ:
Էլ-Շաարավին Շևչենկոյի հետնո՞րդն է: Տեսնում եք՝ մի քանի հաջող խաղերից հետո Ստեֆանին համեմատում են մեծագույն ֆուտբոլիստների հետ: Իմ կարծիքով՝ Էլ-Շաարավին մի փոքր տարբերվում է Շևայից: Նա պետք է շատ աշխատի, որպեսզի լավ խաղ ցուցադրի յուրաքանչյուր հանդիպման ժամանակ», – Ալեգրիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը