
«Ստեղծել ենք մի պետություն, որը վատ է վերաբերում իր ընտանիքի անդամներին». Մկրտիչ Տոնոյան

«Մենք այսօր հնարավորություն ունենք ինքնուրույն լինելու: Մենք հնարավորություն ունենք ոչ մի օլիգարխի թայֆայի մեջ չմտնելու: Մենք պչնում ենք մեր թերությունները, մեր բացթողումները, և թվում է, թե պչնանքի տակ լավը կգործի»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց արվեստագետ, «Ակոս» մշակութային հասարակական կազմակերպության և ԱՄՀԼ ՀԿ-ի « Գեղարվեստական կոմունա» արվեստագետների կացարան ծրագրի համահիմնադիր, Հայաստանի Նկարիչների միության անդամ, արցախյան հերոսամարտի մասնակից Մկրտիչ Տոնոյանը:
Նրա դիտարկմամբ` մենք այսօր երկրում առկա խնդիրներն «անձնավորում ենք, տալիս ենք անհատների դեմքեր», ինչը սխալ է: Խնդիրն, ըստ Մ. Տոնոյանի, մեզանում է: «Ուզում ենք աշխարհին ինչ-որ բան ցույց տալ` չհասկանալով, որ դեմոկրատիան հենց մեզ է պետք: Ստեղծել ենք մի պետություն, որը վատ է վերաբերում իր ընտանիքի անդամներին: Ես նորից եմ ասում, որ դա բոլորիս խնդիրն է, անձնավորված ինչ-որ մեկին ասել չի կարելի: Այսօր ուշադրություն ենք դարձնում «միջազգային» մրցույթներին` մոռանալով իսկական մշակույթը»: