Թիկնապահը Հայաստանում չի գնահատվում. Նրանց շահագործում են

«Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանի խոսքով` Հայաստանում այսօր կան բոլոր չափանիշներին համապատասխանող թիկնապահներ, բայց նրանց թիվը շատ փոքր է: Նա չցանկացավ նշել այն մարդկանց անունները, ում մոտ նրանք աշխատում են:

Արսեն Դավթյանի կարծիքով`այսօր թիկնապահները բավական բացասական կերպար ունեն, բայց չի կարելի բոլորին նույնացնել. «Չկա գյուղ, որ շուն չլինի»,- ասաց նա:

Արսեն Դավթյանի գնահատմամբ` թիկնապահը Հայաստանում չի գնահատվում: «100.000-ից է սկսվում այսօր  թիկնապահի աշխատավարձը, որը ոչ մի կերպ չի համապատասխանում նրա արած աշխատանքին: 26-27 ժամ են աշխատում հայ թիկնապահները, այսինքն՝ նրանց շահագործում են»:

«Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրենի հաղորդմամբ`բավական շատ են թիկնապահ դառնալ ցանկացող երիտասարդները: Պատճառն, ըստ նրա, հիմնականում այն է, որ նրանք չեն կարողանում իրենց մարզաձևերում հաջողությունների հասնել և փորձում են իրենց ուժերն այս ասպարեզում:  Բավական շատ են նաև իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրվում են այս գործով:

Արսեն Դավթյանը  հավելեց, որ իրենց ակադեմիայում այս և անցյալ տարի ոչ մի ուսանող լիցենզիա չի ստացել, քանի որ չափանիշներին համապատասխանողներ չեն եղել:

 

Տեսանյութեր

Լրահոս