Բաժիններ՝

Գյուղմթերքի գները չեն թանկացել

Երևանյան և մարզային մեծածախ շուկաներում գյուղմթերքի գների վերաբերյալ կատարած հարցման ընթացքում պարզեցինք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գյուղմթերքի գներն էապես չեն փոփոխվել:

Էջմիածին քաղաքի վերավաճառող Արտյոմ Կարապետյանի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ գյուղմթերքն առանձնապես չի թանկանա, չնայած գյուղատնտեսական տարին ավարտվում է: Երևանի Մալաթիա և Արմավիրի մեծածախ շուկաների վաճառողներ Արմեն Ասատրյանն ու Կարեն Սարգսյանը ևս այդ կարծիքին են: Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ գյուղմթերքն այս տարի էժան էր, արդյո՞ք՝ բերքի քանակը, Մալաթիայի շուկայի վաճառող Արմեն Ասատրյանը պատասխանեց. «Գյուղմթերքը, ինչպես շատ հաճախ հեռուստատեսությամբ ասում են, շատ չէր: Ընդհակառակը՝ շուկա մարդիկ են գալիս, ովքեր  նախորդ տարի նույն սերմից ու նույն մշակաբույսից կրկնակի բերք են ստացել: Խնդիրն այլ է, բացի դա էլ, գնորդ չկա: Գյուղացին բերում է բերքն ու օրերով մնում է շուկայում: Գինն էլ թանկ չէ, մարդիկ ամեն գին առաջարկում են, որ գոնե արագ վաճառեն ու տուն գնան»:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երևանյան և մարզերի մեծածախ գյուղմթերքի վաճառքի կետերում գները հետևյալն են.

լոլիկ- 100-200 դրամ
կանաչ/կարմիր պղպեղ- 150-250 դրամ
վարունգ- 100-200 դրամ
սմբուկ-150-200 դրամ
կարտոֆիլ- 130-150 դրամ
կաղամբ- 100-120 դրամ
սոխ-100-120 դրամ
դդմիկ- 100-150 դրամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս