
Ի՞նչ է ԱԺ-ում «ռասկրուտկա» անում Իշխան Զարքարյանը

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Վերահսկիչ պալատի ներկայացրած տարեկան հաշվետվությանը, ԱԺ-ում հայտարարեց, որ ինքը «ցնցող» լուր ունի` ՎՊ-ն ունի ինտերնետային կայք:
«Տպավորությունն այնպիսին է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն Աժ է եկել այդ «բարեբաստիկ» լուրը «ռասկրուտկա» անելու համար: ՎՊ նախագահն ԱԺ է ներկայացրել 13 էջանոց մի թուղթ, որը, ըստ էության, տրիվիալ հայտարարությունների կույտ է: Նման հաշվետվություն կարող է կազմել ՀՀ քաղաքացիների մոտավորաեպես 70%-ը»,- ասաց Ն. Փաշինյանը:
Ըստ նրա` դժվար է հավատալ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետական բյուջեից տարեկան ավելի քան 859 միլիոն դրամ է հատկացնում, որպեսզի նա ասի բաներ, որոնք բոլորն էլ գիտեն: «Իսկ ինչպիսի՞ն պետք է լիներ ՎՊ-ի հաշվետվությունը: Հեծանիվ հորինելու հարկ չկա: Օրինակ, երբ հաշվետվության մեջ նշվում է անորակ շինարարության մասին, պետք է նշվեր հինգ կամ տասը ամենաաղաղակող դեպքերը, անորակ շինարարություն իրականացրած ընկերությունների, դրանց տնօրենների կամ սեփականատերերի անունները, այն կազմակերպության անունը, որ մրցույթում հաղթող է ճանաչել այդ ընկերությանը, կազմակերպության ղեկավարի և մրցութային հանձնաժողովի անուն-ազգանունները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: