
Մեքենան գլորվել է ձորը. վիրավորները ոստիկանության աշխատակիցներ են

Այսօր` սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 08:40-ի սահմաններում «Օպել» մակնիշի 06 ԼԼ 837 համարանիշի վարորդը Սևան–Երևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին, Երևանից Սևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթյան արգելապատնեշներին և մոտ 10 մետր գլորվել ձորը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է,որ վթարի հետևանքով 3 հոգի` Հրազդան քաղաքի բնակիչներ, 27-ամյա Վարդան Խաչատրյանն ու 23-ամյա Սևակ Դանիելյանը և Գավառ քաղաքի բնակիչ Վարդան Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները: Տեղում են նաև Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:
Բոլոր 3 վիրավորներն էլ Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցներ են, որոնցից 2-ին քիչ առաջ տեղափոխեցին Երևանի հիվանդանոցներ:
Տեղում են նաև Ճանապարհային Ոստկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները:
Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: