
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Արցախում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

Սեպտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին, ով Ստեփանակերտ է ժամանել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սեպտեմբերի 12-ին կայանալիք դիտարկման առթիվ:
Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում տիրող իրավիճակին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարներին:
Հանդիպման մասնակիցները նշել են հրադադարի ռեժիմի և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը:
Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: