
Ռուսաստանը մեր երկրում անկայունություն է ցանկանում. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Խարագաուլի, ուր մեկնարկել է գազաֆիկացման գործընթաց: Իր ելույթում Սաակաշվիլին հերթական անգամ քննադատել է Ռուսաստանի ղեկավարությանը, հաղորդում է վրացական GHN լրատվական գործակալությունը:
«Ռուսաստանը ցանկանում է, որ հարևան Վրաստանում անկայունություն լինի: Չնայած այդ ամենին՝ Վրաստանը շարունակում է իր առաջընթացը: Այսօր Վրաստանի զավթիչը ևս մեկ անգամ հայտարարեց, թե ինչ է ցանկանում: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ցանկանում է ընտրություններից հետո Վրաստանում տիրի անկայունություն:
Եվրոպացիները ցանկանում են, որ Վրաստանում անցկացվեն լավ ընտրություններ: Ի պատասխան այդ հայտարարության՝ ռուսները հայտարարում են, որ ընտրությունները լավ չեն անցկացվի, իսկ հետո կտիրի լավ խառնաշփոթ: Ոչ մի նման բան չի լինի: Մեր մարդիկ դրան պատասխանել են երեք օր առաջ, երբ հայտարարեցին, որ անցկացվելու են լավ ընտրություններ և գրանցվելու են հետագա դրական զարգացումներ», ասել է Սահակաշվիլին: