Երևան-Հալեպ օդանավը գնդակոծվել է. կան զոհեր ու վիրավորներ

Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության օդանավով Երևանից Սիրիայի Հալեպ քաղաք մեկնած մեր հայրենակիցները Սիրիայի ապստամբների կրակահերթերի թիրախ են դարձել: Այս մասին 168.am-ին տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ քանի որ դեպի Հալեպ տանող հիմնական ճանապարհը փակ է, ուղևորները որոշել են Հալեպ հասնել երկրորդ ճանապարհով և ընկել են Սիրիայի ապստամբների կրակահերթի տակ: Ըստ Տիգրան Բալայանի՝ սպանվել է 4, վիրավորվել՝ 10 հայ:

Երեկ երեկոյան Հալեպ ուղևորվածներից կրակահերթի զոհ են դարձել՝ Հարութ Սուվարյանը, Արսեն Փեփեջյանը, Հրաչ Փեփեջյանը և Մեսրոպ Աճեմյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930