
Վրաստանը ԵՄ-ի ռազմավարական գործընկերն է. Քեթրին Էշթոն

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Եվրախորհրդարանում ամենամյա զեկույցի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը ԵՄ-ի ռազմավարական գործընկերն է, և Եվրամիությունը ուշադությամբ հետևում է այնտեղ ընթացող զարգացումներին: Ըստ վրացական apsny.ge գործակալության՝ Էշթոնն ասել է.
«Մենք համակ ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանի զարգացումներին և մասնավորապես Վրաստանի ընտրական գործընթացներին: Երբ հանդիպեցինք Վրաստանի նախագահի հետ, մենք նրան կոնկրետ ուղերձ հղեցինք և հստակ ասացինք, որ ցանկանում ենք ընտրական լավ գործընթաց:
ԵՄ-ը պետք է համոզվի, որ ամեն ինչ կանցնի շատ լավ և այդ նպատակով դիտորդներ կուղարկի Վրաստան: Մենք դիտորդներ կուղարկենք՝ համոզվելու համար, որ երկրի ապագան երաշխավորված է»: