
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը ձևավորվել է

Հայտնի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի պատվիրակության կազմը: ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը կլինի ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Պատվիրակության հիմնական անդամներն են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, Հայ ագզային կոնգերս խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:
ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության փոխարինող անդամներն են ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանը, ՀՀԿ-ից` Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից»` Զարուհի Փոստանջյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից: