
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման պատճառով երթևեկության սահմանափակումներ կլինեն

ՀՀ տրանսպորտի եվ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրով իրականացվում են Երևան-Արարատ ավտոճանապարհի կմ 9+312 – կմ 15+800 շուրջ 6.5 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներ: Այդ կապակցությամբ ս.թ. սեպտեմբերի 11-ից ժամանակավորապես փակվելու են տվյալ հատվածի սիզամարգը ամբողջ լայնքով և աջակողմյան ողջ երթևեկամասը` դեպի Արարատ ուղղությունը տեղափոխելով երթևկության ձախակողմյան մաս, որից 155մ հետո մեկ մուտք է լինելու. աջակողմյան գոտի` ունենալով մեկ երթևեկելի հատված` որպես սպասարկման տարածք, ինչպես նաև մուտք դեպի բնակավայրեր։
Երթևեկության աջակողմյան հատվածը (6.5 կմ) նախատեսվում է բացել ս.թ-ի դեկտեմբեր ամսին։ Չունենալով վերջնական տեսք, այն լինելու է երթևեկելի։ Ողջ շինարարության ավարտը նախատեսվում է 2013թ.-ի վերջին:
Շինարարության պատճառով առաջացած երթևեկության դժվարությունների կապակցությամբ նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը և խնդրում է հետևել ճանապարհային երթևեկության նշաններին ու պահպանել անվտանգության կանոնները: